Նախատեսվում է լիցենզավորել ավտոտրասնսպորտային միջոցների վրա գազաբալոններ տեղադրող տնտեսավարողներին |armenpress.am|
16:49 - 15 սեպտեմբերի, 2020

Նախատեսվում է լիցենզավորել ավտոտրասնսպորտային միջոցների վրա գազաբալոններ տեղադրող տնտեսավարողներին |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորել ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին:

Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը»,-ասաց Սիմոնյանը:

Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել