Մուրաշկոն պատմել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների մասին |armenpress.am|
12:32 - 15 սեպտեմբերի, 2020

Մուրաշկոն պատմել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների մասին |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում ավելի քան 300 մարդ պատվաստում Է ստացել կորոնավիրոսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների շրջանակներում. օրինակ՝ 14 տոկոսի մոտ առաջանում են թուլության գանգատներ, օրվա ընթացքում մկանային ցավեր, երբեմն ջերմություն Է լինում:

Այդ մասինշ հայտարարել Է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Ավելի քան 300 մարդ պատվաստում Է ստացել: Մոտավորապես 14 տոկոսի մոտ առաջանում են թուլության հետ կապված ոչ մեծ գանգատներ, օրվա ընթացքում աննշան մկանային ցավեր, երբեմն ջերմություն Է լինում»,-լրագրողներին ասել Է Մուրաշկոն:

Նա ճշտել Է, որ այդպիսի բարդությունները կանխատեսելի են, «դա այն Է, ինչը նկարագրված Է հրահանգի մեջ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել