Մակունցն անընդունելի է համարում ընդդիմության կողմից քրեական գործերին քաղաքական ենթատեքստ վերագրելը |armenpress.am|
12:18 - 15 սեպտեմբերի, 2020

Մակունցն անընդունելի է համարում ընդդիմության կողմից քրեական գործերին քաղաքական ենթատեքստ վերագրելը |armenpress.am|

armenpress.am: Իշխանությունը հորդորում է ընդդիմությանը՝ քրեական գործերին քաղաքական ենթատեքստ չտալ:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ին առնչվող նոր քրեական գործի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ին առնչվող գործերն առաջ եկան այն փուլում, երբ ԲՀԿ-ից սկսեցին քաղաքական հայտարարություններ անել:

Մակունցը նախ նշեց, որ տեղյակ չէ քրեական գործից և այլ մանրամասներից: «Իսկ ինչ վերաբերում է քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալուն, բնականաբար, դա ընդունելի չեմ համարում: Միգուցե որպես ընդդիմադիր խմբակցություն, ընդհանրապես որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, իրենց ավելի հարմար է այդպես ներկայացնելը, բայց մի գործընթացը մյուսի հետ բոլորովին կապ չունի: Քաղաքական հարթության մեջ մենք ընդդիմախոսներին մեր քաղաքական արձագանքը ունենք, միշտ տալիս ենք՝ որևէ հայտարարության հետ կապված»,-ասաց նա ու հավելեց՝ իսկ  քրեական գործերի հետ կապված որևէ տեղեկություն ու մեկնաբանություն չունի:

Լրագրողները նկատեցին՝ Ծառուկյանը սկզբում պահանջում էր ողջ կառավարության հրաժարականը, հիմա՝ առանձին նախարարների, հետաքրքրվեցին, թե դա ինչով էր պայմանավորված: Որպես քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավար՝ Մակունցը պաշտոնապես հայտնեց, որ որևէ պայմանավորվածություն չի եղել և չկա ԲՀԿ-ի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել