Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, առողջացել է 4 քաղաքացի. Արցախ տեղեկատվական շտաբ
11:44 - 15 սեպտեմբերի, 2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, առողջացել է 4 քաղաքացի. Արցախ տեղեկատվական շտաբ

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։

Վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 4 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:


Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 039 փորձանմուշի հետազոտություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել