Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 29,2 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 928 հազարը, բուժվել է մոտ 19,9 միլիոն մարդ |azatutyun.am|
11:27 - 15 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 29,2 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 928 հազարը, բուժվել է մոտ 19,9 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 29,2 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 928 հազարը, բուժվածների թիվը մոտենում է 19,9 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ կորոնավիրուսի դեպքերի թվի աճը աշխարհում վերադառնում է ռեկորդային մակարդակի, բայց առայժմ միայն Իսրայելն է վերադառնում խիստ սահմանափակումների:

Երկուշաբթի օրը ներկայացվեց ՄԱԿ-ի կողմից հովանավորվող «Աշխարհը շփոթության մեջ է» զեկույցը: Դրա հեղինակները պնդում են, մասնավորապես, որ նման համաճարակների դեմ հաջող պայքարելու համար անհրաժեշտ է ոչ թե կարգավորել ռեստորանների աշխատանքը, այլ գլոբալ մակարդակով փոխել ամբողջ համակարգը:

Ավստրիան և Չեխիան արդեն հայտարարել են վարակի երկրորդ ալիքի մասին:

Իսրայելն առաջին երկիրն է աշխարհում, որը վերադարձնում է կարանտինային կոշտ միջոցները, այդ թվում՝ բոլոր ձեռնարկությունների փակում՝ բացի խիստ անհրաժեշտություն ներկայացնողներից, մարդկանց տեղաշարժի սահմանափակում:

Մինչդեռ այլ երկրների ղեկավարները ձգտում են խուսափել նոր սահմանափակումներց:

ՄԱԿ-ի փորձագետներն աշխարհին կոչ են անում համակարգային փոփոխությունների, որոնք արդյունավետորեն կդիմակայեն համաճարակներին: Հաջող պայքարի բանաձևը, ըստ նրանց, առաջին հայացքից այնքան էլ դժվար չի թվում՝ պատասխանատու ղեկավարում, քաղաքացիական գիտակցություն, ուժեղ և ճկուն ազգային ու գլոբալ աջակցության համակարգեր և համարժեք կայուն ներդրումներ, և որ ամենակարևորն է՝ ճիշտ կայացված որոշումներ ու դրանց ժամանակին իրականացում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել