ԱԳ նախարարը այցելել է Կահիրեի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
22:38 - 14 սեպտեմբերի, 2020

ԱԳ նախարարը այցելել է Կահիրեի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին այցելել են Կահիրեի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Նախարար Մնացականյանը Կահիրեի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել եկեղեցական համալիրով, ծանոթացել համալիրի պատմությանը, դերին ու նշանակությանը եգիպտահայ համայնքի համախմբման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել