Աշխատանքային օրվա մեջ մինչև 2 ժամով այն աշխատակիցների բացակայությունը, ովքեր ունեն երկրորդ հերթում սովորող երեխաներ, կհամարվի հարգելի․ ԱՀ պարետի նոր որոշում
21:05 - 14 սեպտեմբերի, 2020

Աշխատանքային օրվա մեջ մինչև 2 ժամով այն աշխատակիցների բացակայությունը, ովքեր ունեն երկրորդ հերթում սովորող երեխաներ, կհամարվի հարգելի․ ԱՀ պարետի նոր որոշում

Պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանի ցուցման համաձայն՝ անհրաժեշտ է հնարավոր բոլոր դեպքերում թույլատրել (հարգելի համարել) աշխատանքային օրվա մեջ մինչև 2 ժամ ժամկետով այն աշխատակիցների բացակայությունը, ովքեր ունեն երկհերթ ուսուցմամբ պետական և ոչ պետական ուսումնական հաստատություն(ներ)ում երկրորդ հերթում 1-9-րդ դասարաններում սովորող երեխա(ներ)։ Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական շտաբը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել