Ռուսաստանը 1,5 մլրդ դոլարի չափով վարկ կտրամադրի Բելառուսին. Պուտին
 |tert.am|
20:11 - 14 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանը 1,5 մլրդ դոլարի չափով վարկ կտրամադրի Բելառուսին. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլարի ծավալով պետական վարկ կհատկացնի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս պաշտոնակցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանն այս դժվարին պահին Բելառուսին պետական վարկ կտրամադրի 1,5 մլրդ դոլարի չափով, և մենք դա կիրականացնենք: Այժմ, որքան հայտնի է, մեր ֆինանսների նախարարներն այդ հաշվով աշխատանքներ են տանում պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է ՌԴ ղեկավարը:

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում ընթանում է Պուտին-Լուկաշենկո փակ հանդիպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել