Հայտարարվել է՝ Քոչարյանները 600 մլն դոլար են ներդրել «Սիստեմա» ընկերությունում, որը չի հերքվել. Անդրանիկ Քոչարյան |factor.am|
20:08 - 14 սեպտեմբերի, 2020

Հայտարարվել է՝ Քոչարյանները 600 մլն դոլար են ներդրել «Սիստեմա» ընկերությունում, որը չի հերքվել. Անդրանիկ Քոչարյան |factor.am|

factor.am: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով հրավիրված նախկին և ներկա պաշտոնյաների փոխանցած տեղեկությունները կազմում են 800 էջ: Այս մասին նշել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ, թե հանձնաժողովի զեկույցն ինչ ձևաչափով է ներկայացվելու հանրությանը: Այժմ զեկույցը պատրաստվում է ԱԺ նախագահին ներկայացնելու համար: Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի բացահայտումների վերաբերյալ մանրամասներ չի փոխանցել: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ քսանից ավելի դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի անցել, Քոչարյանը սա համարեց անտեղյակություն վերջինիս կողմից:

«Դա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը 2016-18 թվականներին, երբ եղել է նախագահ, ինքը չի կարդացել այն վերլուծությունը, որը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից: Միայն այդ բացատրության պարագայում Սերժ Սարգսյանը կարող է հերքել: Սերժ Սարգսյանը հանձնաժողովում տվել է այլ թվերի մասին տեղեկություն, որը փաստարկված թվերի հետ չի համապատասխանում: Հանձնաժողովը խոսում է երկու տասնյակից ավելի դիրքերի՝ հակառակորդի տնօրինության տակ գտնվելու մասին: Ես թվաբանություն չեմ ուզում անել, որն այդքան էական չէ, կարևորը դիրքերի քանակն է, մարտավարական նշանակությունը և այդ դիրքերի առկայությունը հակառակորդի մոտ խոսում է, որ ինչ-որ ձևով խախտված է  94 թվականի հրադադարի պայմանները: Այդ դիրքերը շարունակում են հակառակորդի վերահսկողության տակ մնալ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով Մարտի 1-ի դատավարությանը, ասաց, որ ընթացքն իրեն չի բավարարում: «Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն իր լիազորություններն ամբողջ ծավալով չի կատարում, որովհետև Քոչարյանի փաստաբանական թիմը մանիպուլյացիաներով ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունը տեղեկացված չլինի՝ Մարտի 1-ի էջը փակվա՞ծ է, թե՝ ոչ: Երբ դատավորը գրավի համար պահանջեց չորս միլիոն դոլար, Քոչարյանը շատ հեշտությամբ այն գտավ: Շաբաթ-կիրակի հայտնվեցին մարդիկ և այս հսկայական գումարը վճարեցին: Ավելին, պարզվեց, որ օլիգարխներից զատ նրա համար վճարել է նաև «Սիստեմայի» տնօրենը:  Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում մի այսպիսի միտք ասաց, որ աշխատավարձ ստանում է «Սիստեմա» ընկերությունից, որտեղ տնօրենների խորհրդի անդամ է, ես կարծում եմ, որ խորհրդի անդամ դառնալու համար ընկերությունում ունենում են փայաբաժին: Մեր հասարակությունը պետք է իմանա, թե ինչ փայաբաժնի մասին է խոսքը: Ժամանակին խոսք գնաց «Սիստեմա» ընկերությունում Քոչարյանների կողմից 600 միլիոն դոլար ներդնելու մասին, որն այդպես էլ չհերքվեց»:

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել