Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարումը. Մակունց |armenpress.am|
17:29 - 14 սեպտեմբերի, 2020

Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարումը. Մակունց |armenpress.am|

armenpress.am: Իշխանական խմբակցությունը չունի այն տեսակետը, թե իշխանության բոլոր ներկայացուցիչներն աշխատում են կատարյալ և քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չկա, սակայն, միևնույն ժամանակ, չի կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը՝ առնվազն այս պահին: Նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Լրագրողները նկատեցին՝ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը վարչապետին ներկայացնելու առաջարկ անել ուՄակունցից հետաքրքրվեցին՝ խմբակցությունում քննարկելու հարկ տեսնու՞մ են, թե ինչպես է նախարարն աշխատում: 

«Մենք չունենք այն տեսակետը, թե բոլորս աշխատում ենք կատարյալ, և մոտեցումների վերանայման, աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականաջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Կարծում եմ, որ նման մերժողական մոտեցումը մեզ, իհարկե, հարիր չէ: Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Մակունցի կարծիքով՝ առաջիկայում նախարարի հետ քննարկումների առիթ կունենան և կներկայացնեն իրենց դիտարկումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել