Կարող է այլևս չլինել Երևանի գլխավոր ճարտարապետ, այդ պաշտոնը պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի. Հայկ Մարության |tert.am|
15:55 - 14 սեպտեմբերի, 2020

Կարող է այլևս չլինել Երևանի գլխավոր ճարտարապետ, այդ պաշտոնը պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի. Հայկ Մարության |tert.am|

tert.am: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, խոսելով մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագրի մասին, Հայկ Մարությանը նշեց. «Փորձել ենք ներգրավել մասնավորի, բայց այն պայմանները, որն առաջարկել են մեզ տարբեր ընկերություններ, գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի կայարանը: Հենց այս պահին մշակվում է նախագծի մրցույթը»,- ասաց նա:

Քաղաքապետի տեղեկացմամբ՝ մետրոյի նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի պետական բյուջեից ներգրավել մոտ 35 մլն դոլար:

Հարցին, թե Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի փոխարեն ո՞վ է նշանակվելու, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ընդհանրապես մտածում եմ, որ այդ պաշտոնը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ, պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի և դա կարող է չլինել արդեն այլևս գլխավոր ճարտարապետ, դա կարող է մեկ մարմին, մեկ խորհուրդ լինել: Այսինքն, մեկ այլ բան, որի շուրջ մենք հենց հիմա աշխատանքներ ենք տանում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել