Վստահ չեմ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի․ Հայրապետյանը՝ զինծառայության վերաբերյալ օրենքի նոր նախագծի մասին |armtimes.com|
15:39 - 14 սեպտեմբերի, 2020

Վստահ չեմ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի․ Հայրապետյանը՝ զինծառայության վերաբերյալ օրենքի նոր նախագծի մասին |armtimes.com|

armtimes.com: Արդեն տեւական ժամանակ է, ինչ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը չի գործում։ Գործող օրենսդրության համաձայն՝ մեր բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում եւ քրեական հետախուզման տակ են, կա միայն մեկ սցենար՝ ենթարկվել պատասխանատվության եւ հայտնվել բանտում։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նրա փոխանցմամբ՝ հենց սա էլ իրենց ստիպեց գտնել նոր լուծումներ, տարբերակներ՝ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին օգնելու համար։ Նա փոխանցեց, որ այս ընթացքում հարյուրավոր դիմումներ են եղել՝ առաջարկվով, որ պատգամավորները գտնեն լուծում, եւ իրենք հեղինակել են օրենքի նախագիծ։

«Մեր նպատակը հետեւյալն է, որ մենք պետք է օգտագործենք սթյուռի ռեսուրսները՝ հնարավորություն առաջարկելով նրանց մի քանի տարբերակ։ Առաջինը՝ այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կկարողանան հետ վերադառնալ Հայաստան, վճարել  տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձ եւ հավելավճարներ, որը նախնական հաշվարկով կազմելու է 5-5,5 մլն դրամ»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ այստեղ հիմքում դրված է ոչ թե ֆինանսական բաղադրիչը, այլ՝ պատասխանատվությունը, որ նրանք ունեն պետության առջեւ։

Բայց եթե քաղաքացին ցանկանա առաջիկա 3 տարում ներգրավվել ԶՈՒ-ում, ապա զինծառայության անցնելու պարագայում հետ կստանա այդ գումարը։ Կա նաեւ մեկ այլ փոփոխություն, ըստ որի այս հանցագործությունը մարդու վրա տարածվելու է 20 տարի՝ նախկին 10 տարվա փոխարեն։ Այսինքն՝ անձի 37 տարեկան դառնալուն պես քրեական գործը կարճվում էր, իսկ այս նախագծի ընդունման պարագայում այդ գործը կշարունակվի մինչեւ անձի 47 տարեկան դառնալը։

Հայրապետյանը փոխանցեց, որ Կառավարության դիրքորոշումն առայժմ հայտնի չէ, սակայն ՊՆ-ի դիրքորոշումն իրենք արդեն կռահում են։ «ՊՆ-ի դիրքորոշումը, վստահ չեմ, որ կլինի դրական»,- ասաց պատգամավորը՝ միեւնույն ժամանակ կոչ անելով սպասել քննարկումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել