Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկի» խմբի թույնի առկայությունը հաստատել են Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաները |shantnews.am|
14:48 - 14 սեպտեմբերի, 2020

Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկի» խմբի թույնի առկայությունը հաստատել են Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաները |shantnews.am|

shantnews.am: Ֆրանսիայում և Շվեդիայում գտնվող լաբորատորիաներում կատարված հետազոտությունները հաստատել են ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկի» խմբի թույնի առկայությունը։ Այս մասին հաղորդում է Meduza պարբերականը։

Բեռլինում պարզաբանել են, որ Նավալնիից վերցված նմուշներն ուղարկվել են նշված երկու երկրներ անկախ հետազոտություն անցկացնելու համար։ Բացի դրանից՝ նմուշներն ուղարկվել են նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, որը կանցկացնի իր սեփական հետազոտությունը։

Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկի» հետքեր էին հայտնաբերել Գերմանիայի Բունդեսվերի լաբորատորիայում։ ՌԴ իշխանությունները պնդում են, որ Օմսկում կատարված հետազոտությունները քաղաքական գործչի օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել