Պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունների հետ իմ՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ քննարկումներ չեն եղել և չեն էլ կարող լինել. Երվանդ Խունդկարյան |tert.am|
13:40 - 14 սեպտեմբերի, 2020

Պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունների հետ իմ՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ քննարկումներ չեն եղել և չեն էլ կարող լինել. Երվանդ Խունդկարյան |tert.am|

tert.am: Պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունների հետ իմ՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ քննարկումներ ու հավաստիացումներ չեն եղել և չեն էլ կարող լինել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը:

Գործող Սահմանադրությամբ էականորեն փոփոխվել է ՍԴ կազմը համալրելու ընթացակարգը: Այդ ընթացակարգի համաձայն ՍԴ-ն պետք է ունենա դատավորներ, որոնք առաջադրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

«Տեսեք՝ քանի գործընթաց պետք է անցնի թեկնածուն՝ Դատավորների ընդհանուր ժողով, ժողովում փակ գաղտնի քվեարկություն: Երկրորդ փուլ՝ թեկնածուի ներկայացում Ազգային ժողովում, ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկություն և ընտրություն: ՍԴ նախագահն էլ, ըստ ներկայումս գործող կարգավորումների՝ ընտրվում է ՍԴ դատավորների կողմից: Այս պայմաններում որևէ պայմանավորվածություն կարո՞ղ է աշխատել»,- նշեց Խունդկարյանը:

Forrights.am-ը գրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեք թեկնածուներից երկուսի՝ Արթուր Վաղարշյանի և Խունդկարյանի վերաբերյալ եզրակացություններն արդեն ուղարկել է ԱԺ, Էդգար Շաթիրյանինը՝ օրերս պատրաստ կլինի։ Չնայած եզրակացությունները չեն հանրայնացվելու, քանի որ օրենքով դրանք հրապարակային չեն, սակայն տեղեկություններ են շրջանառվում, որ հանձնաժողովը բացասական կարծիք է տվել Վճռաբեկ դատարանի նախագահի վերաբերյալ։

«Յուրաքանչյուր նման գործընթաց սկսելուց առաջ թեկնածուն պետք է լրացնի բարեվարքության հարցաթերթիկ, որն իմ կողմից կատարվել է և ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հանձնաժողովի եզրակացությանը ես որևէ կերպ ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթ լինել, որովհետև ըստ օրենքի՝ գաղտնի է և դա տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց:

Այդ կարծիքը պատգամավորներին տրված կարծիք է և դա պետք է ուղղորդի պատգամավորներին: Եթե պատգամավորները կգտնեն, որ դա խոչընդոտ է, ընտրությունը իրենցն է, ես չեմ կարող որևէ կերպ ներազդել այդ ընտրության վրա»,- ասաց Երվանդ Խունդկարյանը:

Forrights.am-ի նույն հրապարակման մեջ նաև ասվում է, որ Երվանդ Խունդկարյանի 13 գործով ՄԻԵԴ-ն «․․․ընդդեմ Հայաստանի» որոշումներ է կայացրել: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Երվանդ Խունդկարյանը հայտնեց, որ նշված վճիռները վերաբերում են Թեղուտի գործերին:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել