Մենք Կառավարության դեմ ոչինչ չունենք, մեզ պետք է, որ մեր ընտանիքներին պահենք. առևտրականները բողոքում են մաքսատուրքերի բարձրացման դեմ. Ուղիղ |tert.am|
12:46 - 14 սեպտեմբերի, 2020

Մենք Կառավարության դեմ ոչինչ չունենք, մեզ պետք է, որ մեր ընտանիքներին պահենք. առևտրականները բողոքում են մաքսատուրքերի բարձրացման դեմ. Ուղիղ |tert.am|

tert.am: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են մաքսային օրենքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մաքսատուրքերի բարձրացումը կնպաստի ապրանքի բարձրացմանը, որին նաև հասարակությունը պատրաստ չէ:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Կառավարությունից ավելի հստակ պատասխան են ուզում: Նրա խոսքով՝ ՊԵԿ-ի նախագահը օրինակ էր բերել, թե կան խանութներ, որտեղ մեկ վերնաշապիկը 30 հազար դրամ է, և մի քանի տոկոսով ապրանքի բարձրացումն էական տարբերություն չի տա, սակայն, ըստ վաճառողի, ոչ բոլորն են դրան պատրաստ, քանի որ եթե որոշել են տոնավաճառներից օգտվել և այնտեղից հագուստ գնել, ապա նույնիսկ 500 դրամով գնի բարձրացումն էական տարբերություն է տալու:

«Մեզ ասել են, որ այս ընթացքում պետք է մեզ պատասխան տան, բայց այդ պատասխանը դեռ չկա: Մենք Կառավարության դեմ ոչինչ չունենք, մեզ պետք է, որ մեր ընտանիքներին պահենք»,- ասաց նա և հավելեց, որ նման որոշումներ եղել են նաև նախկին Կառավարության ժամանակ, սակայն քննարկումների արդյունքում խնդիրը լուծվել է և նման ալիք, որ հիմա է բարձրացել, չի եղել:  «Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ես որպես քաղաքացի խնդրում եմ Ձեզ, որ խնդրին լուծում տաք, բերեք նախկին դիրքին, կամ մի քիչ էլ ցածր գնի հասցրեք, որ մենք աշխատենք ու մեր ընտանիքներին կարողանանք պահել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել