armenpress.am: Ճապոնիայում սեպտեմբերի 14-ին սկսվել Է քվեարկությունը կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի ընտրություններում: Կառույցի նոր ղեկավարը երկու օր հետո պետք Է դառնա Ճապոնիայի նոր վարչապետ, այն բանից հետո, երբ սեպտեմբերի 16-ին նրա թեկնածությունը հաստատի խորհրդարանը:

Քվեարկությունը տեղի Է ունենում Տոկիոյում ԼԴԿ-ի կենտրոնակայանում, ուղիղ հեռարձակումը կատարվում Է կուսակցության պաշտոնական կայքում, ինչպես նաեւ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության եթերում: Բացարձակ ֆավորիտ Է համարվում Ճապոնիայի նախարարների կաբիենտի գործող գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

Սպասվում Է, որ քվեների 70 տոկոսից ավելին կստանա հենց Սուգան, որն արդեն խոստացել Է շաունակել վարչապետ Սինձո Աբեի ուղեգիծը: Միեւնույն ժամանակ, կուսակցական կանոնադրության համաձայն՝ ԼԴԿ-ի հաջորդ առաջնորդն այդ պաշտոնը կզբաղեցի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի վերջը, երբ լրանա պաշտոնաթողություն խնդրած Աբերի ժամկետը: Դրանից հետո տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ՝ արդեն ստանդարտ եռամյա ժամկետի համար:

Սինձո Աբեն օգոստոսի 28-ին հայտարարել Է, որ ցանկանում Է պաշտոնաթող լինել առողջական վիճակի վատթարանալու պատճառով: Նրա մոտ սրացել Է խոցային կոլիտը, որի պատճառով նա նաեւ 2007 թվականին Է ստիպված եղել հեռանալ վարչապետի պաշտոնից: Ըստ որում Աբեն կառավարող կոալիցիային՝ ԼԴԿ-ի եւ «Կոմեյտո» կուսակցության կազմով հայտնել Է, որ չի պատրաստվում նշանակելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի, այլ պլանավորում Է մնալ պաշտոնում, մինչեւ իրեն փոխարնող թեկնածու չընտրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: