Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը շարունակում են աճել |aliq.ge|
11:07 - 14 սեպտեմբերի, 2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը շարունակում են աճել |aliq.ge|

aliq.ge: Սեպտեմբերի 14-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 165 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 2392 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվածների թիվն անփոփոխ է: Երկրում ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1369 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 390 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել