«Արցախ»-ը հաղթել է «Գյումրի»-ին. բասկետբոլի կանանց առաջնություն |armenpress.am|
21:28 - 13 սեպտեմբերի, 2020

«Արցախ»-ը հաղթել է «Գյումրի»-ին. բասկետբոլի կանանց առաջնություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:

 Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Արցախ»-ը հյուրընկալվելիս 70-38 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրի» ակումբի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Իրա Դանիելյանը (Արցախ), որը վաստակեց 22 միավոր։

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել