Ավստրիայի կանցլերը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին |hetq.am|
20:20 - 13 սեպտեմբերի, 2020

Ավստրիայի կանցլերը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին |hetq.am|

hetq.am: Ավստրիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։ Այդ մասին հայտարարել է երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցը։ Վերջին օրերին Ավստրիայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կտրուկ աճել է։

«Երկու շաբաթ առաջ, օրական կտրվածքով, նոր դեպքերի թիվը մոտ 350 էր, երեկ այդ թիվը գերազանցել է 850-ը։ Աճն առավել նկատելի է Վիեննայում, որտեղ գրանցվում է նոր դեպքերի շուրջ 50 %-ը։ Շուտով մեր երկրում օրական կտրվածքով կորոնավիրուսի ցուցանիշը կգերազանցի 1000-ը»,- նշել է Կուրցը։

Կանցլերը նաև հավելել է, որ ցուցանիշների աճը վկայում են, որ Ավստրիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։ Նա բնակիչներին կոչ է արել պահպանել սահմանափակումները, որոնք կապված են համավարակի հետ։

Սեպտեմբերի 12-ին երկրի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը հայտարարել էր այդ սահմանափակումների խստացման մասին։ Սեպտեմբերի 14-ից սկսած երկրի ողջ տարածքի հանրային վայրերի մեծ մասում դիմակների կրումը կդառնա պարտադիր։ Սրճարաններում և ռեստորաններում դիմակների կրումը պարտադիր կլինի նաև սպասարկող անձնակազմի համար, իսկ քաղաքացիները կկարողանան ուտել միայն փակ տարածքներում և պարտադիր սեղանների շուրջ։ 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել