Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․09․20 (թարմացվող)
22:00 - 13 սեպտեմբերի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․09․20 (թարմացվող)

20։20-  Ավստրիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։ Այդ մասին հայտարարել է երկրի կանցլերը։ Վերջին օրերին Ավստրիայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կտրուկ աճել է։ Սեպտեմբերի 12-ին երկրի առողջապահության նախարարը հայտարարել էր այդ սահմանափակումների խստացման մասին։ Սեպտեմբերի 14-ից սկսած երկրի ողջ տարածքի հանրային վայրերի մեծ մասում դիմակների կրումը կդառնա պարտադիր։ |hetq.am|

 

19։50- Ռուսաստանը 50 երկրների հետ քննարկում է  կորոնավիրուսի դեմ իր պատրաստած պատվաստանյութի մատակարարումը: Այս մասին հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավարը։ Նա ավելացրել է, որ շատ երկրներում սկսվում են ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այն կարող է կարգավորման հաստատում ստանալ հոկտեմբերին կամ նոյեմբերին: |tert.am|

 

12։10- Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 152 նոր դեպք է հաստատվել։ 6-ով ավելացել է ապաքինվածների թիվը։ Ընդհանուր վարակվածների 62%-ն արդեն դուրս է գրվել (1369 մարդ)։ |aliq.ge|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․09․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել