azatutyun.am: Բելառուս իրավապահները քիչ առաջ օդ են կրակել՝ փորձելով կանխել ընդդիմադիր ցուցարարների կուտակումները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կեցավայր «Դռոզդի» պետական ամառանոցի հարևանությամբ։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ նշելով, որ Մինսկում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների թիվը, որոշ գնահատականներով, երեկոյան կողմ հասել է 150 հազարի։
Օրվա ընթացքում Մինսկի ոստիկանությունը փորձում էր կանխել ընդդիմադիրների մեծ շարասյան ձևավորումը, բերման է ենթարկվել բողոքի ակցիաների առնվազն 250 մասնակից։
comment.count (0)