Արսեն Թորոսյանը ծանոթացել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին
14:56 - 13 սեպտեմբերի, 2020

Արսեն Թորոսյանը ծանոթացել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը ծանոթացել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին:
 
«2020 թվականի հուլիսից Մարտունիում մեկնարկել են նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Արցախ ուղևորվելու ճանապարհին այցելել է շինհրապարակ և ծանոթացել աշխատանքներին։
 
Նախատեսվում է 2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն ունենալ՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան։ Վերջինս կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի բնակչությանը:
 
Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:
 
Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում եմ Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։
 
Նախարարը վաղը ներկա կլինի Արցախում ՀՀ կառավարության կողմից նվիրաբերած շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների հանձնման արարողությանը»,-նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել