Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
12:00 - 13 սեպտեմբերի, 2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է՝ նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Առողջացել է 8 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 335 մարդու մոտ, որից 295-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 75 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12 871 փորձանմուշի հետազոտություն: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել