Փյունիկն առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց, կապանյան թիմը շարունակում է անհաջող խաղերի շարքը  |armsport.am|
21:59 - 12 սեպտեմբերի, 2020

Փյունիկն առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց, կապանյան թիմը շարունակում է անհաջող խաղերի շարքը |armsport.am|

armsport.am: Vbet ՀՊԼ-ի 4-րդ տուրի շրջանակում ավարտվեց «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» հանդիպումը:

29-րդ րոպեին, օտվելով Վասպուրակ Մինասյանի կոպիտ սխալից, Անտոն Կոբյալկոն բացեց խաղի հաշիվը: Ի դեպ, այս գոլը «Փյունիկի» համար նոր առաջնությունում առաջինն էր:

55-րդ րոպեին, ստանալով Օզբիլիսի փոխանցումը, փոխարինման մտած Արտյոմ Ավանեսյանը խորամանկ հարվածով երկրորդ գնդակ ուղարկեց կապանյան թիմի դարպասը: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի վերջին գնդակն էր:

«Փյունիկը» հաղթեց 2-0 հաշվով ու այս պահին 4 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Գանձասար-Կապանը» 1 միավորով հանգրվանել է վերջին հորիզոնականում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել