Մինսկում ձերբակալվել են շաբաթօրյա կանանց երթի մի քանի տասնյակ մասնակիցներ |hetq.am|
21:35 - 12 սեպտեմբերի, 2020

Մինսկում ձերբակալվել են շաբաթօրյա կանանց երթի մի քանի տասնյակ մասնակիցներ |hetq.am|

hetq.am: Մինսկում ձերբակալվել են շաբաթօրյա ավանդական «կանանց երթի» մի քանի տասնյակ մասնակիցներ։ Բելառուսական լրատվամիջոցների տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 10 000 մարդ։ 

Բողոքի ցույցի ընթացքում որոշ ցուցարարների դաժանությամբ ձերբակալել են կամուֆլյաժով անհայտ անձինք, իսկ մյուս ցուցարարները փորձել են նրանց դեմքից հանել դիմակները՝ բացահայտելով դեմքերը։ Ցուցարարները կարողացել են թույլ չտալ մի քանի մասնակիցների ձերբակալումը։ «Весна» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ ձերբակալվել է առնվազն 37 մարդ։

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Սվետան մեր նախագահն է» և «Մաշա դիմացի՜ր»՝ նկատի ունենալով նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակցին՝ Սվետլանա Տիխանովսկայային և ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային։

Սեպտեմբերի 12-ի կանանց երթին մասնակցել է ավելի շատ մարդ, քան նախորդ շաբաթներին, ինչը վերլուծաբանները կապում են Մարիա Կոլեսնիկովայի կալանավորման հետ։ Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Գրոդնո քաղաքում։

Սեպտեմբերի 12-ին Կոլեսնիկովայի փաստաբանը հայտարարել է, որ Կոլեսնիկովային Մինսկից տեղափոխել են Ժոդինո։ Նա կալանավորված է իշխանության զավթման մեղադրանքով։ Կոլեսնիկովան անհետացել էր սեպտեմբերի 7-ին և հայտնաբերվել միայն սեպտեմբերի 9-ին։ Նա պնդում է, որ ուժայիններն իրեն սպառնացել են սպանել և ցանկացել բռնի ուժով դուրս հանել երկրից, սակայն Կոլեսնիկովան պատռել է իր անձնագիրը։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել