«Երևան Բասկետ»-ը հաղթել է «Արցախ»-ին. բասկետբոլի կանանց առաջնություն |armenpress.am|
20:47 - 12 սեպտեմբերի, 2020

«Երևան Բասկետ»-ը հաղթել է «Արցախ»-ին. բասկետբոլի կանանց առաջնություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացան հերթական տուրի խաղերը: Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Երևան Բասկետ»-ը սեփական հարկի տակ 61-30 հաշվով հաղթանակ տարավ «Արցախ» ակումբի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ինգա Մանուչարյանը(Երևան Բասկետ), ով վաստակեց 32 միավոր։

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել