Արդիականացման պահանջ |acnis.am|
19:13 - 12 սեպտեմբերի, 2020

Արդիականացման պահանջ |acnis.am|

acnis.am: Երկրների կյանքում միշտ գալիս է մի ժամանակաշրջան, երբ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել պետության եւ հասարակության «վերբեռնում»` եթե համացանցային եզրութաբանություն օգտագործենք։

Հաջողելու դեպքում «վերբեռնման» կամ մոդեռնացման (արդիականացման, նորացման) հեղինակների անունները «ոսկե» տառերով են գրվում պատմության էջերում։ Օրինակ` Ռուսաստանի արդիականացման հեղինակը համարվում է Պետրոս Առաջինը, չնայած իրականում ոչ պակաս, եթե ոչ ավելին, այդ երկրի համար արել է Եկատերինա Երկրորդը:

Ֆրանսիայի` որպես առաջավոր երկրի, կայացման գործում մեծ ներդրում է ունեցել Կարդինալ Ռեշիլյեն։ XIX դարում Ճապոնիայում սկսվեց Մեյձիի ժամանակաշրջանը` դա երկրի մոդեռնացման ժամանակաշրջանն է։ Աշխարհից կտրված փակ, ավանդական երկիրը կարողացել էր կարճ ժամանակում «շտկել մեջքը» եւ շատ արագ արդիականանալ։ «Չինական հրաշք»-ի գլխավոր ճարտարապետն ու այսօրվա Չինաստանի հիմքը դնողը Դեն Սյաոպինն էր։

Այս ցուցակը կարելի է երկար շարունակել ու բերել Սինգապուրի, Հարավային Կորեայի, Միացյալ արաբական էմիրությունների եւ այլ երկրների օրինակները։ Ի՞նչն է հատկապես հետաքրքիրը. բոլոր վերը թվարկվածներն առաջադիմական մարդիկ էին եւ հեղափոխություն անում էին նախեւառաջ մարդկանց ուղեղներում, կրթական ոլորտում, տնտեսական հարաբերություններում ու պետական կառավարման համակարգում: Եվ դա անում էին գիտակցված, նախօրոք մտածված պլանի համաձայն, սակայն չէին ջարդում պետական համակարգերն ու մարդկանց «հների» ու «նորերի» չէին բաժանում։ «Նորերը» նրանք էին, ովքեր ընդունում էին հրապարակավ հայտարարված նոր արժեքները։

Հայաստանում 2018-ին իշխանության եկած նոր կառավարությունը շատ է խոսում հեղափոխությունների մասին` տնտեսական, մշակութային, իրավական եւ այլ բնորոշիչներով, սակայն երկրի մոդեռնացման հստակ հաշվարկված ծրագիր դեռեւս չենք տեսնում։ Եղածն էլ ավելի շուտ «PR» արշավներ են հիշեցնում, քան գիտակցված քաղաքական նախագծեր։

2018-ի իշխանափոխությունը, որին մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ, չէր կարող իրականանալ, եթե չլիներ ամրապնդված հանրային համոզմունք, որ կյանքն այսպես շարունակել այլեւս անհնար է, դրանից ոչինչ չի ստացվի, հետեւաբար պահանջվում են փոփոխություններ:

 

Շարունակությունը՝ acnis.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել