Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․09․20 (թարմացվող)
22:11 - 12 սեպտեմբերի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․09․20 (թարմացվող)

21։15 Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները վերսկսվել են Մեծ Բրիտանիայում: Խոսքը Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca դեղագործական ընկերության համատեղ մշակման պատվաստանյութի մասին է: Սեպտեմբերի 6-ին ընկերությունը կամավոր դադարեցրել էր փորձարկումները գիտափորձի ընթացքը գնահատելու համար․ պատճառը կամավորներից մեկի առողջական վիճակի վատթարացումն էր։ Դեղամիջոցների վերահսկման գործակալությունը հաստատել է, որ պատվաստանյութն անվտանգ է։ |tert.am|

 

18։18- Չեխիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ռեկորդային 1447 նոր դեպք է հաստատվել, ինչը 65-ով ավելի է նախորդ օրը գրանցված դեպքերից: Համավարակի ողջ ընթացքում երկրում հաստատված դեպքերի թիվը 33 հազար 860 է: Վարակը հաղթահարել է 21 հազար 140 հոգի, մահացել` 450 մարդ: |armenpress.am|

 

15։38- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 28 միլիոն 692 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 920 հազարը: Ապաքինվել է ավելի քան 20 միլիոն 606 հազար մարդ:
🇺🇸Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 637 հազար 336 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 197 հազար 435 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: 
🇮🇳Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 4 միլիոն 663 հազար 930-ի, մահերինը՝ 77 հազար 537-ի: |armenpress.am| 

 

12։50- Ռուսաստանում անցած օրը կորոնավիրուսի 5 488 դեպք է գրանցվել։Մեկ օրում առողջացել է 5 428 մարդ, մահացել է 119-ը։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակի 1 057 362 դեպք, բուժվել է 873 535 հիվանդ, մահացել՝ 18 484-ը: |shantnews.am|

 

11։20-Վրաստանում 1 օրում 158 մարդ վարակվել է կորոնավիրուսով։

Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2075-ի։

Կարանտինի ռեժիմում 5 882 մարդ է, 390-ը՝ ստացիոնարում։ Երկրում կրկին սահմանափակումներ են մտցվել․ արգելվել են մասսայական միջոցառումները, հետաձգվել է ուստարին։|aliq.ge|

10։38-Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 43 718 նոր դեպք է արձանագրվել։ Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 4 282 164 մարդ է վարակվել, որոնցից 130 396-ը մահացել է:

Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է: |tert.am|

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․09․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել