Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը |tert.am|
17:52 - 12 սեպտեմբերի, 2020

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը։ Ինչպես նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Պաղեստինի ժողովուրդն ու ամբողջ աշխարհում մուսուլմանները «երբեք չեն համաձայնի» Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, Tehran Times թերթին հղումով գրում է eadaily.com-ը։

«Անկասկած, Պաղեստինի ճնշված ժողովուրդը, աշխարհի ազատ մահմեդականների հետ միասին, երբեք թույլ չի տա հարաբերությունների կարգավորում Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի հետ։ Այդ ամոթալի ակտը ընդմիշտ կմնա Պաղեստինի և աշխարհի ազատ ազգերի ճնշված ժողովրդի հիշողության մեջ»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Պաշտոնական Թեհրանը այդ գործարքը որակել է «ամոթալի և նվաստացուցիչ ակտ», որը «Պաղեստինի գործն ու պաղեստինցի ժողովրդի տառապանքները զոհաբերում է ԱՄՆ նախագահական ընտրությունների զոհասեղանին»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Բահրեյնի Թագավորությունն ու Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ՝ որակելով այն որպես բեկումնային իրադարձություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել