Միջերկրական ծովում մեկնարկել են Կիպրոսի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները |azatutyun.am|
16:23 - 12 սեպտեմբերի, 2020

Միջերկրական ծովում մեկնարկել են Կիպրոսի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: Միջերկրական ծովի արևելյան հատվածում այսօր մեկնարկել են Կիպրոսի և Միացյալ Նահանգների համատեղ զորավարժությունները։ Կիպրոսի պաշտպանության նախարարության տվյալներով՝ կղզու Ազգային Գվարդիայի և Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը։

«Զորախաղերի ընթացքում երկու երկրների զինվորականները զբաղված են լինելու լոգիստիկ և նավարկությանը վերաբերող խնդիրների համակարգմամբ», - նշված է Կիպրոսի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։

Համատեղ զորավարժությունները մեկնարկել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Կիպրոս կատարելիք այցից հաշված ժամեր առաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել