Հայաստանում գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը
21:52 - 11 սեպտեմբերի, 2020

Հայաստանում գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հրաշալի նորություն ունենք:

Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը:

Հայաստանում գրանցված VISA քարտերի միջոցով այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ստանալու և փոխանցելու գումարներ, ինչպես նաև VISA քարտի միջոցով կանխիկացնելու բանկերում կամ բանկոմատներում՝ ընդամենը գրանցվելով Skrill.com կայքում կամ հավելվածում:

Այս համակարգի գործարկումը Հայաստանում նոր հնարավորություն կստեղծի առցանց ծառայություններ մատուցող անհատների և ընկերությունների համար, ինչպես նաև կնպաստի առցանց առևտրով զբաղվող ձեռնարկությունների զարգացմանը։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին և թիմին՝ ԲՏԱ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աշխատանքները շարունակվում են նաև այլ նմանատիպ գործիքների (PayPal, TransferWise, և այլն․․․) ամբողջական ֆունկցիոնալությամբ Հայաստանում գործարկելու ուղղությամբ։

Առաջիկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ընկերությունը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել