Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դեբորա Գրիզերի հետ
21:28 - 11 սեպտեմբերի, 2020

Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դեբորա Գրիզերի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն  Դեբորա Գրիզերի  հետ։ Հեռավար հանդիպմանը մասնակցել են   առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Դեյվիդ Հոֆմանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի պատասխանատուներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել  Դեբորա Գրիզերին՝ Հայաստանի համար առաջնահերթ համարվող բարեփոխումներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար՝ հաջողություն մաղթելով  հետագա գործունեության ընթացքում։

«ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մեր  համագործակցության շրջանակը շատ լայն է։ Բոլոր այն ծրագրերի ուղղությամբ, որոնք ընդգրկված   են եղել մեր օրակարգում, հսկայածավալ աշխատանք է կատարվել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Հույս ունեմ, որ առաջիկայում ևս մեր համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի»,-նշել է Ս․Պապիկյանը՝ ողջունելով  Դեյիդ Հոֆմանին, ով առաջիկա տարիներին կղեկավարի առաքելության աշխատանքները Հայաստանում։

Դեբորա Գրիզերն իր հերթին նույնպես շնորհակալություն է  հայտնել նախարարին և իր թիմին՝  ձևավորված փոխվստահության մթնոլորտի, համատեղ աշխատանքում առաջնորդության և ցուցաբերված աջակցության համար։

«Այս չորս տարիներն  անձամբ ինձ համար և նաև մասնագիտական տեսակետից շատ հագեցած տարիներ են եղել։ Թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ կառավարությունը որոշեց   ընդլայնել  համագործակցությունը բարեփոխումներ որդեգրած  նոր կառավարության հետ՝ ավելացնելով բյուջեն և աջակցելով երկրում ընթացող  ժողովրդավարական և տնտեսական բարեխումներին»,-ասել է Դեբորա Գրիզերը։ 

Վերջինս  արդյունավետ է համարել ՏԻՄ կարողությունների հզորացման, էներգետիկայի, ջրային կառավարման և մի շարք այլ ոլորտներում իրականացված ծրագրերը։

«2021 թվականը  մեզ համար լինելու է մեր ոլորտին առնչվող, մասնավորապես,  ՏԻ ոլորտին առնչվող ամենամեծ բարեփոխումների փուլը։ Խոսքը  վերաբերում է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների միավորման գործընթացին։ Արդեն իսկ կատարված բարեփոխումներում շատ էական է  ԱՄՆ ՄԶԳ դերը »,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հետագա տարիներին ևս աջակցությունը շարունակական կլինի։

Հանդիպմանը քննարկվել է նախարարության համակարգման որոտներում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և  տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորությունները։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել