ՔՏՀԱՏՄ-ն վերահսկել է հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման գործընթացը
18:15 - 11 սեպտեմբերի, 2020

ՔՏՀԱՏՄ-ն վերահսկել է հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման գործընթացը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ Ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում, ՀՀ Արմավիրի մարզում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Մասնավորապես՝ վերահսկողություն են կատարել Արցախի փողոցի, Բաղրամյան պողոտայի ողջ երկայնքով, Հանրապետության հրապարակի և հարակից կանգառներում, ինչպես նաև ՃՈ Նորագավիթի հենակետում՝ մայրաքաղաք մուտք գործող և դուրս եկող  մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցների անվտանգ գործունեության նկատմամբ։ Արդյունքում տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։   

 

Իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր, մայրաքաղաքի տվյալ վարչական շրջաններում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են նորից գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ։

ՀՀ Արմավիրի  մարզում   դիտարկվել են շուրջ  չորս տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներում  խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ  կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են իրավախախտման  երկու դեպք, որից մեկը եղել է ՀՀ պարտի կողմից տրված ցուցումների խախտում՝ մասնավորապես թիվ 203 Էջմիածին-Երևան միկրոավտոբուսում  եղել են  նստատեղերից ավել ուղևորներ, իսկ Արմավիր-Նորավան   ներմարզային  թիվ 001 երթուղին շահագործվել է առանց ճանապարհային թերթիկ։ 

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Խիստ վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են ամենօրյա իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ։

ՔՏՀԱՏՄ-ի կողմից արտակարգ դրության պայմաններում վերահսկողական գործառույթներն ամենօրյա և շարունակական բնույթ են կրելու»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել