Առաքել Մովսիսյանի որդու եւ եւս երեք զինծառայողի վերաբերյալ քրեական գործը ՔԿ-ից հանձնվել է ՀՔԾ-ին |armtimes.com|
17:35 - 11 սեպտեմբերի, 2020

Առաքել Մովսիսյանի որդու եւ եւս երեք զինծառայողի վերաբերյալ քրեական գործը ՔԿ-ից հանձնվել է ՀՔԾ-ին |armtimes.com|

armtimes.com: ՊԲ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով անցնում են ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին եւ եւս երեք զինծառայող, ՀՀ քննչական կոմիտեից հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ քրեական գործը ընդունել են վարույթ, կատարվում է նախաքննություն:

Օհանջանյանի խոսքով՝ քրեական գործը իրենց է ուղարկվել ՀՀ քրեական դատավարության 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով՝ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով:

Նշենք, որ, ըստ հիշյալ հոդվածի, քննչական ենթակայության հարցը փոփոխման է ենթակա բացառապես ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ:

Վահրամ Մկրտիչի Ավագյանը, ըստ ՔԿ-ի հաղորդագրության, 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու համար:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել