Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|
15:17 - 11 սեպտեմբերի, 2020

Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլը հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։

«Այցը աշխատանքային է, մամուլի ասուլիս կամ լրագրողների հետ շփում նախատեսված չէ», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև երկկողմ ինտեգրացիան է՛լ ավելի խորացնելու հնարավորությունը։

Մինչ ընտրությունները Լուկաշենկոն հայտարարում էր, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում իր նկատմամբ և ստիպում է զիջել Բելառուսի ինքնիշխանությունը: Իր դեմ սկսված բողոքի ցույցերից հետո, սակայն, նա օգնություն էր խնդրել Պուտինից, այդ թվում՝ կոչ էր արել Ռուսաստանից ոստիկանական ուժեր ուղարկել Բելառուս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել