ՍԴ դատավորների կենսաթոշակի չափի մասին օրինագիծը կառավարության համար ընդունելի չէր․ քննարկումը հետաձգվեց |armtimes.com|
14:55 - 11 սեպտեմբերի, 2020

ՍԴ դատավորների կենսաթոշակի չափի մասին օրինագիծը կառավարության համար ընդունելի չէր․ քննարկումը հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ։ Օրակարգում 2 հարց է, որոնք հետաձգվել էին հերթական նիստից, քանի որ փաստաթղթերում լրամշակման կարիք կար։

Օրակարգում ընդգրկված առաջին հարցը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է։ Այն հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավոր:

Նախագծի համահեղինակ Արթուր Դավթյանը նշեց՝ որոշումը, որով սահմանվել է Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի կարգն ու չափը, ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական։ «Այս պահին կա բաց մաս, եւ անհրաժեշտություն կա կարգավորման, ուստի նախաձեռնել ենք այս փոփոխությունը»,- ասաց պատգամավորը։ Այսպես՝ առաջարկվում է փոփոխություն, ըստ որի՝ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդ 12 ամսվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի 75 տոկոսից։ Ընդ որում, հաշվարկվում է ոչ միայն հիմնական աշխատավարձը այլ նաեւ՝ լրացուցիչ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց, որ այս մոտեցումն ընդունելի չէ։ «Հավելավճարը ներառում է նաեւ գիշերային եւ արտաժամյա աշխատանքը։ Առաջարկությունն ընդունելու դեպքում մենք գործնականում կունենանք մի իրավիճակ, երբ միեւնույն պայմաններում աշխատած դատավորները կստանան տարբեր կենսաթոշակներ»,- ասաց փոխնախարարը։ Պատգամավորները քննարկման արդյունքում նույնպես հանգեցին այդ մտքին։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել