armenpress.am: Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին, ինչը դարձել Է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո: Այդ մասին ասված Է Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարության՝ սեպտեմբերի 11-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Մեծ Բրիտանիան ազատ առեւտրի շուրջը համաձայնության Է հասել Ճապոնիայի հետ, ինչը դարձել Է Մեծ Բրիտանիայի՝ որպես անկախ առեւտրական երկրի առաջին խոշոր առեւտրական գործարքը եւ Ճապոնիայի հետ շրջանառությունը կավելացնի մոտավորապես 15,2 միլիարդ ֆունտով (շուրջ 20 միլիարդ դոլարով – ծանոթ. խմբ.), նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ընդգծված Է, որ համաձայնագրի կնքման շուրջը սկզբունքային համաձայնությունը ձեռք Է բերվել սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարար Էլիզաբեթ Թրասի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգիի միջեւ տեսակապով զրույցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: