Արկադի Ղուկասյանի մահափորձի դեպքով նոր քրգործ է հարուցվել |armtimes.com|
12:30 - 11 սեպտեմբերի, 2020

Արկադի Ղուկասյանի մահափորձի դեպքով նոր քրգործ է հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2000 թվականին ԱՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:

Հարցին ի պատասխան՝ Արցախի դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ ս.թ. հուլիսի 27-ին Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:

Ըստ դատախազության՝ գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ) եւ 366-րդ հոդվածի 2-րդ մասով (Հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանը մեր զրույցում ասաց, որ ի հայտ են եկել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք բացառում են Արկադի Ղուկասյանի մահափորձի գործով մի շարք դատապարտված անձանց գործողություններում հանցակազմի առկայությունը:

«Այսինքն, կոպիտ ասած, գործը կարվել է պարոն Բաբայանի վրա»,- հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ ժամանակին Սամվել Բաբայանի դեմ ցուցմունքները կորզվել են խոշտանգումներով:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել