Զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվողները 2 տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն հետապնդումից․ նոր նախագիծ
12:18 - 11 սեպտեմբերի, 2020

Զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվողները 2 տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն հետապնդումից․ նոր նախագիծ

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդրության, սպորտի և սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝

27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել