Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Մակրոնին որպես Հունաստանի և Կիպրոսի «փաստաբան» հանդես չգալ ու չքննադատել Էրդողանին |tert.am|
11:37 - 11 սեպտեմբերի, 2020

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Մակրոնին որպես Հունաստանի և Կիպրոսի «փաստաբան» հանդես չգալ ու չքննադատել Էրդողանին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Միջերկրական ծովում տարվող քաղաքականության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությունն ուղղված Թուրքիայի ղեկավարությանը, մասնավորապես` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Մակրոնը չի հրաժարվում Անկարային զրպարտելու փորձերից ՝ արտաքին քաղաքական ոլորտում Փարիզի հակաթուրքական ծրագրերի ձախողման ֆոնին: Էմանուել Մակրոնն առաջնորդվում է նախկին գաղութատիրոջ ռեֆլեքսներով ՝ ամբարտավանորեն փորձելով սովորեցնել ուրիշներին: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները նրա անկարողության և հուսահատության ցուցիչն են»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:

ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձր վարկանիշի վրա՝ նշելով, որ վերջինս որը ընտրություններում առավելագույն աջակցություն է ստացել ընտրողներից:

«Թուրքիայի նախագահի դիրքորոշումը հիմնված է թուրք ժողովրդի աջակցության վրա: Թուրքիայի իշխանություններն ու ժողովուրդը միավորված են և միավորված կլինեն անհիմն հարձակումների դեմ», - ասված է փաստաթղթում:

ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտի սահմանազատելը ոչ մի կապ չունի Էմանուել Մակրոնի լիազորությունների հետ:

«ԵՄ շահերի դեմ միակողմանի և սադրիչ քայլեր ձեռնարկող Հունաստանի և հունական Կիպրոսի «փաստաբան» հանդես գալու փոխարեն Փարիզը լավ կաներ տարածաշրջանում երկխոսության և համաձայնության կոչ աներ: Դա պահանջում են ՆԱՏՕ-ի դաշինքի սկզբունքները և ընդհանուր եվրոպական շահերը: Ֆրանսիայի նախագահի ազգայնականությունն ու հավակնությունները նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին՝ վտանգելով Եվրոպայի և ԵՄ շահերը»,-ավելացրել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել