Ադրբեջանը պատրաստվում է 2 հայ սպայի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել |armtimes.com|
11:23 - 11 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանը պատրաստվում է 2 հայ սպայի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ 2 հայ սպայի նկատմամբ պատրաստվում են միջազգային հետախուզում հայտարարել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դատախազությունը նման որոշում է կայացրել՝ հիմնվելով նախորդ ամիս գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանից ստացած տեղեկությունների վրա: Ալավերդյանը, ըստ ադրբեջանական կողմի, իբրեւ թե հայտարարել էր, որ իր 2 ծառայակիցները՝ Վազգեն Վարդանյանը եւ Արմեն Ջամալյանը, հրահանգել են դիվերսիա իրականացնել եւ ծրագրել ամենը։

Երկուսին էլ հեռակա մեղադրանք է առաջադրվել հետեւյալ հոդվածներով՝ 100.2 (ագրեսիվ պատերազմի վարում), 228.3 (զենքի, զինամթերքի հավաքման, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահում, տեղափոխում եւ կրում կազմակերպված խմբի կողմից), 276 (լրտեսություն), 279.2 (հարձակում ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիական անձանց վրա), 318.2, 29, 214.2.3 (ահաբեկչություն), 29, 120.2.12 (դիտավորյալ սպանություն ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի դրդապատճառով):

Այս ամենի մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացրածի հիման վրա դատարանը վճռել է 2 հայ սպային կալանավորելու մասին որոշում կայացնել:

Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ համապատասխան որոշումներն ուղարկվել են երկրի ՆԳ նախարարություն, Պետական անվտանգության ծառայություն, ինչպես նաեւ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո՝ որոշումն ի կատար ածելու:

Դեռեւս անհայտ է, թե Ինտերպոլի միջազգային կազմակերպությունը կընդունի՞ արդյոք ադրբեջանական իշխանությունների անհիմն եւ միանձնյա կայացրած որոշումը, որը հիմնված է միայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված եւ Ադրբեջանի կողմից գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի խոսքերի վրա, որին Ադրբեջանը ներկայացնում է՝ որպես դիվերսանտ:

Ավելին՝  armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել