Մինչև Ռուսաստանը Գերմանիայից անհրաժեշտ տեղեկություն չստանա, Նավալնիի գործի քննությունը չի սկսի․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
 |tert.am|
10:50 - 11 սեպտեմբերի, 2020

Մինչև Ռուսաստանը Գերմանիայից անհրաժեշտ տեղեկություն չստանա, Նավալնիի գործի քննությունը չի սկսի․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի գործի քննությունը չի սկսի մինչև Գերմանիայից անհրաժեշտ տեղեկություններ չստանա, գրում  է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը

«Նույնիսկ իրավաբանական համալսարանի առաջին կուրսի ուսանողը գիտի, որ ցանկացած հետաքննությանը պետք է նախորդեն մեզ հասանելի ցուցմունքների վրա հիմնված ապացույցներ և փաստեր, հակառակ դեպքում մեր իրավապահ մարմինները հետաքննություն սկսելու որևէ հիմք չունեն»,-նշել է Նեբենզյան և հավելել, որ Նավալնիի կյանքը փրկած ռուս բժիշկները նրա անալիզներում որևէ քիմիականն միացություններ չեն գտել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել