Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին |factor.am|
09:43 - 11 սեպտեմբերի, 2020

Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին |factor.am|

factor.am: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին:

Ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը. «Հունաստանի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն Է, քննարկվել են Թուրքիայի սադրանքները»:

«Այդպիսով, հունական կողմին հնարավորություն Է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ (Հյուսիսատլանտյան) դաշինքի անդամի ապօրինի և սադրիչ գործողությունների մասին, ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլև հենց դաշինքի թե՛ անվտանգության և թե՛ համախմբվածության: 

Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադրիչ գործողությունները Եգեյան ծովում և Արեւելյան Միջերկրականում»,- ասել Է կաբինետի ներկայացուցիչը:

«Հավաստվեց նաև մեր հայտարարված դիրքոշումը լավածության ապաԷսկալացիայի շուրջը: Այսինքն՝ ապաԷսկալացիայի անհրաժեշտ պայման Է (թուրքական) Oruc Reis-ի (հետազոտական նավի) եւ այն ուղեկցող ռազմանավերի դուրսբերումը Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից»,- ասել Է Պեցասը:

ՆԱՏՕ-ն փորձում Է հավասարահեռ դիրքորոշում բռնել իր անդամներ Հունաստանի և Թուքիայի նկատմամբ՝ նրանց ապաԷսկալացիայի և երկխոսության կոչ անելով: Դաշինքը կարծում Է, որ երկուստեք պետք Է իրենց ռազմանավերը հեռացնեն «վիճելի գոտուց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել