Արցախի խորհրդարանում քննարկվել են կրթությանն առնչվող հարցեր
17:55 - 10 սեպտեմբերի, 2020

Արցախի խորհրդարանում քննարկվել են կրթությանն առնչվող հարցեր

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ գիտությանկրթությանմշակույթիերիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Հարությունյանի նախագահությամբ հրավիրել է «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ԱՀ հատկացված (2020-2021 ուսումնական տարվա) և ԱՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարների՝ պետական բյուջեից փոխհատուցման  (ժամանակավոր) կարգ» նախագծի շուրջ քննարկում: Այդ մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ պաշտոնական կայքում:

Նշվում է,որ հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և մշակույթի փոխնախարար Հասմիկ Մինասյանը: Վերջինս անդրադարձել է նաև բուհերի ներկայացրած առաջարկներին:

Ներկաները զեկուցողին ուղղել են հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների, զինծառայողների երեխաների, մագիստրատուրայում սովորողների, ցածր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների  ուսման վարձավճարների փոխհատուցման կարգին և դրանց դադարեցմանը վերաբերող հարցեր:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում  նախագծի վերաբերյալ հնչել են առաջարկներ:

Քննարկմանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ԱՀ բուհերի ռեկտորներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել