armtimes.com: Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու դիմումը հետ չվերցնի, ապա ցուցակում հաջորդը՝ Նարեկ Ղահրամանյանը, պատրաստ է ստանալ մանդատը:

Այս մասին քիչ առաջ  ասաց Ղահրամանյանը։ Նա 2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար, իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում՝ հավաքել ավելի քան 4000 ձայն։

Այն, որ Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, Ղահրամանյանն իմացել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանից։ Վերջինս նաեւ հայտնել է, որ ցուցակով հենց նա է հաջորդը եւ կարող է վերցնել մանդատը։

Մեր զրույցում նախկին քաղաքապետը հայտնեց, որ վաղը կամ մյուս օրը ոչ պաշտոնական հանդիպում է նախատեսվում «Իմ քայլը» խմբակցության հետ։ Հարցին, թե մինչ այս պահը որեւէ զրույց եղե՞լ է պատգամավորներից որեւէ մեկի հետ, Ղահրամանյանը տվեց բացասական պատասխան․ «Խոսել եմ միայն Հակոբ Սիմիդյանի հետ, պայմանավորվածությունները եղել են նրա հետ»։

Հարցին, թե կա՞ արդյոք կոնֆլիկտ իշխող ուժի որեւէ անդամի հետ, Ղահրամանյանը պատասխանեց, որ կարող են լինել առանձին մարդիկ, որոնց հետ կան անհամաձայնություններ, բայց ամբողջ քաղաքական թիմի հետ որեւէ կոնֆլիկտ չկա եւ չի եղել։

Ղահրամանյանը Կապանից է, սակայն պատգամավորի մանդատը ստանձնելուց հետո կտեղափոխվի Երեւան։ Թե որտեղ է ապրելու, դեռ հստակ չգիտի։ Նրա խոսքով՝ ամեն բան կկարգավորվի, երբ անցնի Ջուլֆալակյանի՝ դիմումը հետ վերցնելու համար նախաեստված 1 շաբաթյա ժամկետը։

Շարունակությունը՝ armtimes.com-ում