Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հանձնել իշխանությունը» |factor.am|
13:51 - 10 սեպտեմբերի, 2020

Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հանձնել իշխանությունը» |factor.am|

factor.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հանձնել իշխանությունը» և թույլ չի տա, որ այն «ցեխի մեջ թավալվի»։ ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է երկրի նոր գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդին գերատեսչության աշխատակիցներին ներկայացնելիս։

«Ուզում եմ ձեզ տղամարդավարի ասել․․․ Ինձ հաճախ են նախատում, որ «նա իշխանությունը չի տա»։ Ճիշտ են նախատում։ Ժողովուրդն ինձ դրա համար չի ընտրել․․․ Իշխանությունը նրա համար չի տրվում, որ այն վերցնես, նետես ու հանձնես։ 90-ականների կեսերին այն ցեխի մեջ թավալվում էր, ոտքերն էին սրբում նրա վրա։ Ձեզանից շատերը հիշում են այդ շրջանը։

Եվ ես չեմ ուզում, որ Բելառուսը վերադառնա այդ ժամանակներին։ Այդ պատճառով ոչ ոք չի համարձակվի իշխանությունը ցեխը շպրտել, ինչպես իրենք են պահանջում»,- ասել է Լուկաշենկոն։

Նախագահը նաև նշել է, որ դատախազության մարմիններն անբավարար արդյունավետությամբ են գործում մի ժամանակաշրջանի համար, որն ապրում է երկիրը, և պահանջել ավելի ակտիվ աշխատել։ Նա հավելել է, որ Բելառուսում իրադրությունը պետք է նորից անվտանգ դառնա արդեն այս տարի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել