tert.am: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր ԱԺ-ում չցանկացավ մեկնաբանել իրենց խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու որոշումը:

«Ես այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում: Միակ բանը, որ ուզում եմ ընդունեք ի գիտություն, պարոն Ջուլֆալակյանի հանրային հրապարակումն է»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք այս թեմայով կարծիք հայտնելու կաշկանդվածութուն  ունի՞, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Որևէ հարցում կաշկանդվածություն չունեմ, այս պահին նպատակահարմար չեմ գտնում որևէ մեկնաբանություն տալ»: