Սեպտեմբերի մեջ 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի ՀՀ․ Փաշինյան |armtimes.com|
12:20 - 10 սեպտեմբերի, 2020

Սեպտեմբերի մեջ 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի ՀՀ․ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, որ հասկանանք, թե որ ավիրաընկերություններն են, որոնք պատրաստվում են դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվերթները վերականգնել։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչքան հասկանում եմ, սեպտեմբերի մեջ 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի ՀՀ, ընդ որում, մենք փոփոխություն ենք իրականացրել նաեւ կարանտինային ռեժիմների հետ կապված. արտերկրից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են տեղում կորոնավիրուսի թեստ հանձնել, 1 օրվա ընթացքում պատասխանը կլինի, եւ եթե բացասական լինի այն, մարդը կարող է կարանտին չանցնել»,- ասաց վարչապետը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ-ն այս պահի կարգավորումներով օդային ճանապարհով մուտքի արգելք չի սահմանել որեւէ երկրի քաղաքացիների նկատմամբ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ ԵԱՏՄ-ում հարց են բարձրացրել, որ կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման սցենար մշակեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել