ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք. փոխվարչապետ |shantnews.am|
12:01 - 10 սեպտեմբերի, 2020

ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք. փոխվարչապետ |shantnews.am|

shantnews.am: ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք ու աշխատենք միասնական կանոնով: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում չկան օդային ու ցամաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ: Միակ բացառությունը Ռուսաստան-Բելառուս ցամաքային ուղին է, որն այլ պատճառներով ու այլ հանգամանքների բերումով է կանոնավոր բաց: Կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են այդ քննարկման, և վիճակի կլինենք միասնական կանոնը սահմանել այնպես, որ սիմետրիկ գործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար:

Եթե շատ մոտ ժամանակում հնարավոր չլինի բացել կանոնավոր ուղևորափոխադրումները, ապա փոխադրումների ստանդարտը միասնական սահմանում կունենա մոտ շրջանում»,-ասաց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել