Նավալնին գիտակցության է եկել և հիշել օդանավում կատարվածի մանրամասները․ բեռլինյան կլինիկայում անվտանգությունն ուժեղացվել է |factor.am|
11:52 - 10 սեպտեմբերի, 2020

Նավալնին գիտակցության է եկել և հիշել օդանավում կատարվածի մանրամասները․ բեռլինյան կլինիկայում անվտանգությունն ուժեղացվել է |factor.am|

factor.am: Բեռլինի «Շարիտե» կլինիկայում գտնվող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին լիարժեք գիտակցության է եկել։ Նա արդեն կարող է խոսել և հիշել է օդանավում՝ մինչև գիտակցությունը կորցնելը տեղի ունեցածի մանրամասները։

Այս մասին գրում է kp.ru-ն՝ վկայակոչելով գերմանական Der Spiegel պարբերականը։ Նշվում է նաև, որ իրավապահներն ուժեղացրել են Նավալնու պահպանությունը։ Նոր հարձակման վտանգի պատճառով ոստիկանության աշխատակիցների թիվը բեռլինյան կլինիկայում ավելացվել է։

«Բեռլինի ոստիկանությունը ցանկանում է կանխել պացիենտի սպանության հետագա փորձը։ Եթե Նավալնու վիճակը շարունակի բարելավվել, կարող են նրա մոտ այցելուների թողնել։ Նա կրկին կարողանում է խոսել և հիշում է Մոսկվա ուղևորվող օդանավում տեղի ունեցածի մանրամասները։ Նրա հայտարարությունները կարող են վտանգավոր լինել հարձակման հետևում կանգնածների համար»,- գրել է գերմանական պարբերականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել